Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնն այս պահից պաշտոնապես մեկնարկեց

«Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնն այս պահից պաշտոնապես մեկնարկեց
12.02.2014 | 18:56

Webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ այս պահից պաշտոնապես մեկնարկում է «Web Ծիրան» 3-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը:
Փառատոնին ներկայացված է խաղարկային, վավերագրական, անիմացիոն ժանրերի 32 ֆիլմ:
«Web Ծիրան» համահայկական օնլայն կինոփառատոնին, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ՝ webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի նախաձեռնությամբ եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր հովանավորությամբ, այս անգամ ֆիլմեր են ներկայացրել ոչ միայն անհատ կինոռեժիսորներ, այլեւ ֆիլմ արտադրող ընկերություններ Ռուսաստանից, Գյումրիից, Երեւանից , որոնց թվում են «Rus Jet», «ԺԱՄ», «ՄԵՆՔ», «Five +Production», «ՄԱՆ ՓԻՔՉԵՐՍ» , «Idea Fix», «Freind Film Production» ֆիմարտադրող ընկերություններն ու կինոստուդիաները:
Ներկայացված են նաեւ EPWC-ի աջակցությամբ եւ «SOS մշակույթ» ծրագրի շրջանակներում Հայաստանի ամենատարբեր մարզերում երիտասարդական ակումբների կողմից նկարահանված ֆիլմեր, որոնք բարձրացնում են լուրջ էկո խնդիրներ:
Այս անգամ «Web Ծիրան» - ում տեղի է ունենում Շուշանիկ Սահակյանի եւ Հովհաննես Պապիկյանի՝ «ԶՈՒԼՈՒՄ. ՄԻ ԱՆՁԱՅՆ ԿԱՐՈՏ» ֆիլմի ինտերնետ պրեմիերան:
Ֆիլմը նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցին եւ պատմում է ականավոր հայ նկարիչ, կենդանի լեգենդ Զուլումի կյանքի անցած պատմությունը:
3-րդ «Web Ծիրան» -ում տեղի է ունենում նաեւ մեր հայրենակից, շվեդահայ կինոռեժիսոր Պողոս Արոյի՝ «ՇՈՊԵՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԱԿԵՐՏԸ» ֆիլմի հայաստանյան ինտերնետ պրեմիերան, որը կինոռեժիսորի հերթական բացահայտումն է հայ մշակույթի արմատներից: Այն բացառիկ մի պատմություն է հայազգի մի եզակի անհատականության մասին, որի անունը, ցավոք, շատ քչերին է հայտնի աշխարհում, հատկապես՝ Հայաստանում:
3-րդ «Web Ծիրան» -ում ներկայացված են հետաքրքիր ռեմեյքեր, այլընտրանքային մոտեցումներով, ռեժիսորական յուրօրինակ լուծումներով արված ամենատարբեր ժանրերի ֆիլմեր, նաեւ խաղարկային ֆիլմեր հայտնի դերասանների մասնակցությամբ:
Գլխավոր մրցանակը՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը, շնորհվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատման արդյունքում հաղթող ճանաչված ֆիլմին: Տրվելու են նաեւ խրախուսական մրցանակներ, որոնք խրախուսելու են ֆիլմարտադրությունը Հայաստանում:
Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմին կտրվի նաեւ «Համակրանք» մրցանակը: Ֆիլմերի դիտումների քանակը կհաշվարկվի 12.02. 2014 թվականի ժամը15:30-ից սկսած: webtv.am-ում ֆիլմերի տեղադրման եւ տեխնիկական կարգավորումների ընթացքում արձանագրված դիտումները չեն գրանցվի որպես հաշվարկային:
Առաջիկա մեկ ամսում մնացեք «Web Ծիրան»-ի հետ, դիտեք հայ երիտասարդ, հայտնի ու անհայտ կինոռեժիսորների աշխատանքները, գնահատեք, գրեք ձեր գնահատականներն ու կարծիքները: Հետեւեք ֆիլմերին webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ: Հետեւեք «Web Ծիրան» համահայկական օնլայն կինոփառատոնի եւ webtv.am-ի ֆեյսբուքյան էջերին:
Հիշեցնենք, որ առաջին անգամ «Web Ծիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերին:
Առաջին փառատոնին մասնակցեց ամենատարբեր ժանրերի 49 ֆիլմ, որը webtv.am հեռուստատեսությամբ մեկ ամսում դիտեցին 52.000 անգամ:
Սահմանված 2 (երկու) մրցանակները՝ «Web Ծիրան» գլխավոր մրցանակը եւ «Web Ծիրան» խրախուսական մրցանակը փառատոնի հիմնադիրների որոշմամբ տրվեցին ինտերնետ քվեարկության արդյունքում ամենաշատ ձայն հավաքած ֆիլմերին:
Փառատոնի ֆիլմերը դիտած օգտատերերը webtv.am հեռուստակայքում գրեցին մոտ 4000 մեկնաբանություն:
Փառատոնի ողջ ընթացքում գործեց նաեւ փառատոնի հատուկ էջը Facebook սոցիալական ցանցում: Փառատոնի բոլոր ֆիլմերի մասին տեղեկատվական անոնսներ տեղադրվեցին ինչպես Facebook սոցիալական ցանցի Փառատոնի հատուկ էջում, այնպես էլ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի, webtv.am ինտերնետ հեռուստատեսության էջերում:
Փառատոնի մեկնարկին եւ ընթացքին անդրադարձան ավելի քան 200 տեղական եւ միջազգային զանգվածային լրատվամիջոցներ` հեռուստաընկերություններ, թերթեր, ինտերնետային լրատվամիջոցներ:
«Web Ծիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը մեկնարկեց 2012 թվականի նոյեմբերի 1-ին եւ ավարտվեց նոյեմբերի 31-ին:
Այս անգամ ընտրության ավելի չափորոշիչային պայմաններում կինոփառատոնին ներկայացվեց 15 խաղարկային եւ վավերագրական ֆիլմ:
Սահմանված էր 1 գլխավոր եւ 4 խրախուսական մրցանակ եւ 1 «Համակրանք» մրցանակ:
1 ամսում ֆիլմերը webtv.am առաջին հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ դիտեցին ավելի քան 12.000 անգամ:

Դիտվել է՝ 1688

Մեկնաբանություններ